Պուտինը Մոլդովայում կարող է ձերբակալվել
ԱշխարհՄոլդովայի իրավապահները պատրաստ են ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Միջազգային քրեական դատարանի որոշմամբ, եթե նա ժամանի երկիր։ Այսպիսի հայտարարություն է արել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ «Այո, Մոլդովայի Հանրապետությունը պայմանագիր է ստորագրել քրեական դատարանի հետ, և Մոլդովան կհարգի դատարանի որոշումը»,- ասել է Մայա Սանդուն։ Նրա խոսքերը մեջբերում է Euronews Romania-ն։
Ավելի վաղ ՄՔԴ-ն Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Սակայն ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ դատարանի որոշումը Ռուսաստանի համար իրավական ուժ չունի, քանի որ Մոսկվան չի մասնակցում ՄՔԴ Հռոմի կարգավիճակին։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի նախօրեին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են ՌԴ նախագահի ձերբակալության օրդեր տրամադրելու մեջ, կհայտնվեն հետախուզման մեջ։