Քըլըչդարօղլուն խոստացել է, որ Թուրքիայում նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ
ԱշխարհԹուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու դեպքում Անկարան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, գրում է Gazeta-ն։
Միաժամանակ, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ հակառուսական պատժամիջոցներ կիրառել։ Նա նշել է, որ իր վերընտրվելու դեպքում երկիրը կպահպանի իր բարեկամական քաղաքականությունը այլ պետությունների նկատմամբ։
Էրդողանի խոսքով՝ դրա շնորհիվ Անկարան կարող է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կսկսվի մայիսի 28-ին։
Էրդողանը նշել է, որ քաղաքականության աշխարհում չի կարելի անել այն, ինչ ցանկանում է անել Քըլըչդարօղլուն, և նշել է, որ իր մրցակիցն ընդհանրապես քաղաքականությունից չի հասկանում։