Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ լուծելու առևանգված քաղաքացիների հարցը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատել բարձրագույն ղեկավարության հետ։ Մենք կցանկանայինք բարձրագույն մակարդակի խորհրդատվություններ անցկացնել՝ մոտ ժամանակներս ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու նպատակով»,- ասել է նա։
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետախուզական ծառայությունների կողմից ճապոնացիների առևանգումը դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև հարաբերությունների ամենացավոտ թեմաներից է։ 2002 թվականին Փհենյանն առաջին անգամ խոստովանեց միայն 13 ճապոնացիների առևանգման փաստը և նրանցից 5-ին թույլ տվեց վերադառնալ հայրենիք։ Մյուսները հայտարարվեցին մահացած, իսկ նրանց հարազատներին ուղարկվեցին նրանց մասունքները, որոնց իսկությունը պարզել այդպես էլ չհաջողվեց։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ