Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Էրդողանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Աշխարհ
Մայիսի 28-ին Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ այսօր կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև համապարփակ ռազմավարական գործընկերության ուզբեկա-թուրքական հարաբերությունների հետագա խորացման և բազմակողմ համագործակցության ընդլայնման արդիական հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ շփումները բոլոր մակարդակներում:
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև միջազգային քաղաքականության և տարածաշրջանային համագործակցության հարցերի շուրջ։
Հաղորդվում է, որ Էրդողանին շտապել են շնորհավորել նաև Կատարի էմիրը և Հունգարիայի վարչապետը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)