Էրդողանը հայտարարել է, որ Ալիևն իրեն հրավիրել է «հնարավորինս շուտ» այցելել Բաքու
Աշխարհ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքներն անվանել է «ժողովրդավարության տոն» եւ շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, որ հաջորդ հինգ տարիներին երկիրը ղեկավարելու համար իրեն են ընտրել։
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին շնորհավորանքների համար։
«Ինձ առաջինը շնորհավորեց եղբայրս՝ Իլհամ Ալիեւը»,- ասել է նա։
Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ Ալիևն իրեն հրավիրել է «հնարավորինս շուտ» այցելել Բաքու։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ