Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության ավելի քան 40 զինվորական է տուժել
ԱշխարհԿոսովոյում բախումների ժամանակ վիրավորվել է ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային անվտանգության ուժերի (KFOR) 41 անդամ։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 29-ին, հայտնել են Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում։
Արտաքին գործերի նախարարության ղեկավար Անտոնի Տայանին մանրամասնել է, որ զինվորականները վիրավորվել են սերբ ցուցարարների և Կոսովոյի ոստիկանության հետ բախումների ժամանակ։ Երեք հոգու վիճակը ծանր է, չնայած նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նախօրեին հայտարարել էր, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում սրվում է, և տարածաշրջանի իշխանությունների ղեկավար Ալբին Կուրտին փորձում է դառնալ «տեղական Վլադիմիր Զելենսկի»։