Զելենսկին հույս է հայտնել, որ Հարավային Կորեայից ՀՕՊ կստանա
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Հարավային Կորեան կաջակցի Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) մատակարարման հարցում։ Զելենսկին համապատասխան հայտարարությունն արել է Joseon Ilbo թերթին տված հարցազրույցում։
«Մենք գիտենք, որ Սեուլը սահմանափակումներ ունի զենքի մատակարարման հարցում։ Բայց ես կարծում եմ, որ այդ սկզբունքները չպետք է կիրառվեն պաշտպանական համակարգերի և էներգահամակարգերի պաշտպանության սարքավորումների վրա։ ՀՕՊ համակարգերը զուտ պաշտպանական տեխնիկա են, այլ ոչ թե զենք։ Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Կորեան մեզ կաջակցի այս ոլորտում»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Այն, որ Սեուլը դիտարկելու է Ուկրաինային ռազմական մատակարարումների հարցը (խոսքը զինամթերքի մասին է), մայիսի 25-ին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չո Տե Յոնգը։ Ընդ որում, խորհրդականը հասկացրել է, որ այս պահին երկրի ղեկավարությունը մտադիր չէ զինամթերք ուղարկել Ուկրաինա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)