Պուտինը մեկնաբանել է Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում անօդաչու սարքերի հարձակումը՝ այն որակելով ահաբեկչական գործողություն։ Այս մասին նա ասել է «Զոտով» կենտրոնում։ Հեռարձակումն իրականացրել է Կրեմլի պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Պետության ղեկավարի խոսքով՝ Կիևն ընտրել է Ռուսաստանի քաղաքացիներին ահաբեկելու փորձերի և բնակելի շենքերի վրա հարձակումների ուղին։ «Սա, իհարկե, ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է»,- ընդգծել է նա։
ՌԴ նախագահը նաև հավելել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է բավարար կերպով։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ