Կադիրովը հայտարարել է ողջ Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտության մասին
Աշխարհ
Պետք է Ռուսաստանում մտցնել ռազմական դրություն և օգտագործել դրա համար նախատեսված բոլոր ռեսուրսները։ Նման հայտարարություն է արել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
«Անհրաժեշտ է Ռուսաստանում հայտարարել ռազմական դրություն, օգտագործել դրա համար նախատեսված բոլոր մարտական ռեսուրսները, որպեսզի միանգամից ջնջվի այս ամբողջ ահաբեկչական բջիջը՝ չդիմելով «ուկրաինացի զինվորական» ձևակերպմանը։ Ուկրաինայում զինվորականներ և քաղաքական գործիչներ չկան՝ միայն ահաբեկիչներ», - ասել է Կադիրովը՝ մեկնաբանելով մայիսի 30-ին Մոսկվայի եւ Մերձմոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։
Նա բացատրել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը ահաբեկչական մեթոդներ է կիրառում եւ ընդգծել, որ նման հարձակումներին պատասխանը պետք է դաժան լինի։ Չեչնիայի ղեկավարը նաև կոչ է արել եվրոպական երկրներին մտածել, թե ում են հովանավորում և ինչ պայմաններով են զենք տրամադրում Կիևին։
Մայիսի 30-ի առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի և Մերձմոսկվայի վրա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ արդյունքում վնասվել են մի քանի շենքեր։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ