Ուժգին քամի ու հեղեղումներ՝ Ադրբեջանում․ կան զոհեր
Աշխարհ
Ադրբեջանում ուժեղ քամին Միրթի և Գարաբաղալ գյուղերի երկու բնակիչների մահվան պատճառ է դարձել, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը։
Նրանցից մեկը մահացել է մեքենայի վրա ծառի ընկնելու հետևանքով, իսկ մյուսը հայտնաբերվել է փլուզված տան փլատակների տակ։
Նշվում է, որ չորեքշաբթի օրը Գոյչայի շրջանի տարածքում գրանցվել է ուժեղ քամի եւ հորդառատ անձրեւներ։ Սաստիկ պոռթկումները մի շարք տների տանիքներ են պոկել, կան վնասված մեքենաներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վատ եղանակը լուրջ վնաս է հասցրել շրջանի ենթակառուցվածքներին։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ