Շվեդիան հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թուրքիայի բոլոր պայմանների կատարման մասին
ԱշխարհՇվեդիայի իշխանությունները ակնկալում են մոտ ապագայում միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը, փոխանցում է Politico-ն։ Նրա խոսքով՝ Ստոկհոլմը կատարել է բոլոր պահանջները, այդ թվում՝ թուրքական կողմի, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
«Մենք արեցինք այն ամենը, ինչ խոստացել էինք և պատրաստվում էինք անել։ Մեծ հույսեր կան, որ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը մենք կդառնանք [ՆԱՏՕ] անդամ»,- ասել է Բիլստրյոմը։
Ինչպես նշել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, խոսքը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին է, որը Լիտվայում պետք է անցկացվի հուլիսի 11-ին։ Միաժամանակ Բիլստրյոմն ընդգծել է, որ Ստոկհոլմը փարատել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բոլոր մտահոգությունները։