Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո
ԱշխարհՆԱՏՕ-ի խնդրանքով Թուրքիան հունիսի 4-5-ը հատուկ նշանակության գումարտակ կուղարկի Կոսովո, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
«Կոսովոյում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ի միացյալ դաշնակից ուժերի հրամանատարության խնդրանքով Նեապոլում որպես պահեստային ստորաբաժանում տեղակայվել է 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի կոմանդոս գումարտակը, որն ավելի վաղ ՆԱՏՕ-ի ուժերին հատկացվել էր Կոսովոյի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է, որ ստորաբաժանումը 2023 թվականի հունիսի 4-5-ը կտեղափոխվի Կոսովոյի «Սուլթան Մուրատ» զորանոց։