Պենտագոնի ղեկավարը սպասում է, թե երբ Չինաստանը «կպատասխանի զանգին»
ԱշխարհՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը «Երկխոսություն Շանգրի–Լա» տարածաշրջանային անվտանգության ֆորումում քննարկման ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է քննարկի սպառազինությունների վերահսկման հարցը Չինաստանի հետ՝ կատակելով, որ դրա համար ՉԺՀ-ն պետք է «պատասխանի հեռախոսին»։ Հեռարձակումն իրականացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
«Ինչ վերաբերում է ՉԺՀ-ի հետ սպառազինությունների վերահսկման հարցում կոնկրետ շփումներին, ապա այս թեման պետք է քննարկվի։ Հենց (ՉԺՀ-ում - Gazeta.Ru) պատասխանեն մեր հեռախոսազանգին, մենք դա կանենք»,- ասել է Օսթինը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի հանդուրժի Չինաստանի կողմից իր դաշնակիցների և գործընկերների նկատմամբ որևէ «պարտադրանք և ահաբեկում»։