Քադաֆիի որդին հացադուլ է սկսել
ԱշխարհԼիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Հաննիբալ Քադաֆին, շաբաթ օրը հացադուլ է սկսել ի նշան բողոքի առանց դատի իրեն կալանքի տակ պահելու, տեղեկացնում է The Associated Press-ը։
Հաննիբալ Քադաֆին պահվում է Լիբանանում 2015 թվականից։ Նրան առևանգել էին լիբանանցի զինյալները՝ տեղեկություն պահանջելով շիա հոգևորական Մուսա ալ-Սադրի ճակատագրի վերաբերյալ, որն անհայտ կորել էր Լիբանանում 45 տարի առաջ։