Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցնում. Ուկրաինայի ՊՆ
ԱշխարհՈւկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Աննա Մալյարը հայտնել է, որ Ուկրաինան որոշ ուղղություններով անցնում է հարձակողական գործողությունների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Որոշ տարածքներում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների», - ասել է Մալյարը:
Նրա խոսքով, մարտերի հիմնական էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ում գրել է, որ «գլոբալ հարձակում... դեռ չկա»։