Պենտագոնում հայտարարել են, որ ՌԴ–ն արդեն պարտվել է ռուս–ուկրաինական հակամարտությունում
ԱշխարհՊենտագոնի ղեկավարի օգնական Քոլին Քալը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն պարտվել է ռուս–ուկրաինական հակամարտությունում։ Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի երիտասարդական գագաթնաժողովում, փոխանցում է РИА Новости-ն։
«Դժվար է ասել, թե ինչ ուղղությամբ կզարգանա պատերազմը, բայց ընդհանուր առմամբ, արդեն պարզ է, որ Ռուսաստանը պարտվել է դրանում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նպատակն էր գրավել Ուկրաինան եւ թուլացնել ՆԱՏՕ-ն, սակայն ռազմական գործողությունների արդյունքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը։