Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինան հակահարձակման փորձի ժամանակ մեծ կորուստներ է կրել
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինան վերջին երեք օրվա ընթացքում կատարել է վաղուց խոստացված հակահարձակման փորձը:
Նրա խոսքով՝ հունիսի 4-ին Ուկրաինայի Զինված ուժերը երկու բրիգադների օգնությամբ փորձել են առաջ շարժվել հինգ ուղղությամբ, սակայն հաջողության չեն հասել եւ կորցրել են 300 զինծառայող։
Նա նաև նշել է, որ հունիսի 5-ին Ուկրաինայի զինված ուժերը հինգ բրիգադների ուժերով փորձել են հարձակվել յոթ ուղղությամբ, սակայն հետ են մղվել և զգալի կորուստներ են կրել։
Շոյգուն հավելել է, որ հունիսի 5-ին հարձակողական փորձի ժամանակ Ուկրաինայի կորուստները կազմել են ավելի քան 1600 մարտիկ։