Կախովսկայա ՀԷԿ–ի ամբարտակի փլուզման պատճառով առնվազն 16 հազար մարդ կորցրել է իր տունը. Գուտերեշ
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ Կախովսկայա ՀԷԿ–ի ամբարտակի փլուզման պատճառով առնվազն 16 հազար մարդ կորցրել է իր տունը։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Առնվազն 16000 մարդ արդեն կորցրել է իր տունը։ Հաշվի առնելով խմելու մաքուր ջրի մատակարարման վտանգը՝ այս ցուցանիշը կարող է աճել մի քանի հազարով»,- ասել է նա։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելու՝ Կախովսկայա ՀԷԿ–ի ամբարտակի փլուզման հետ կապված։