«Վերջապես խոսվեց «Իսկանդերների» կիրառման սահմանափակումների մասին. բոլորս հասկանում ենք, որ սահմանափակողը Մավրիտանիան կամ Տաջիկստանը չէր»
Բլոգոսֆերա
Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրէլ է.
Ուրախ եմ, որ վերջապես (ԱԺ քննիչ հանձնաժողովում) խոսվեց այն մասին, որ «Իսկանդերների» հետ կապված կային կիրառման սահմանափակումներ: Ու թեև վարչապետ Փաշինյանը չմանրամասնեց, բայց բոլորս հասկանում ենք, որ սահմանափակողը Մավրիտանիան կամ Տաջիկստանը չէր:
Սահմանափակողը հրթիռները մեզ հատկացրած (վստահ չեմ, որ տեղին է «վաճառած» եզրույթը) Ռուսաստանն էր:
Ընդորում, եթե չլիներ ռուսական կողմի այդ սահմանափակումը, Գյանջայի օդակայանի հարվածը կկարողանայինք հասցնել հենց «Իսկանդերով» և ոչ նվազ ճշգրտություն ունեցող «Սկադով», որի արդյունքում վրիպեցինք ու ռազմական օդակայանի տեղը քաղաքացիական շենք պայթեցրեցինք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)