Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Հենց որ պուտինյան ռեժիմը տապալվի, Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման հեռանկարներ կհայտնվեն. Սահակաշվիլի

Բլոգոսֆերա

Հենց որ պուտինյան ռեժիմը տապալվի, Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման հեռանկարներ կհայտնվեն: Այս մասին գրել է Միխեիլ Սահակասհվիլին Թվիթերի իր էջում արված հրապարակման մեջ, որը վերնագրել է «Իմ կոչը Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին»։

«Ժամանակը եկել է։
 
Դիմում եմ Ռուսական կայսրության բոլոր ազատատենչ ժողովուրդներին և քաղաքացիներին, որոնք դարեր շարունակ ստրկացրել են Կովկասը, ոչնչացրել ազգեր և շարունակում են զբաղվել կովկասցիների ցեղասպանությունով ու ռուսացմամբ, և որը իր գոյության վերջին ամիսներն է ապրում։

Երբ ես Վրաստանի նախագահն էի, Վրաստանի խորհրդարանը ճանաչեց չերքեզների ցեղասպանությունը՝ որպես հարգանքի տուրք միլիոնավոր խոշտանգված չերքեզների և հուշարձան կանգնեցրեց այդ ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մենք առանց վիզայի ռեժիմ բացեցինք սահմանները հիմնականում Հյուսիսային Կովկասի բնակիչների համար և ստեղծեցինք կրթական ծրագրեր նրանց համար։ Պայքարող Ուկրաինան իր խորհրդարանի միջոցով ճանաչեց Իչկերիայի Հանրապետությունը։

Ժամանակն է, որ բոլորը ոտքի կանգնեն: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին Մոսկվայի ռեժիմի ծայրահեղ թուլությունը։

Վերականգնեք հինը և ստեղծեք դիմադրության նոր բջիջներ, ակտիվացրեք ձեր կապերը Սփյուռքի և, իհարկե, Ուկրաինայի միջոցով, եկեք միասին աշխատենք ժողովրդավարական աշխարհը պատրաստելու հյուսիսկովկասյան ժողովուրդների անկախությանը: Մենք պետք է կամուրջներ կառուցենք միմյանց հետ, որպեսզի Ռուսաստանի քայքայման գործընթացը հնարավորինս ոչ բռնի դառնա և ապագայում խուսափենք հակամարտություններից։

Ես գրում եմ ձեզ որպես Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի հպարտ քաղաքացի, ով պատանդ է վերցվել Վրաստանի ներկայիս կրեմլամետ իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով և գերության մեջ է գտնվում Մոսկվայի անմիջական հրահանգով։

Հենց որ պուտինյան ռեժիմը տապալվի, Վրաստանում իշխանությունն անմիջապես կփոխվի, և Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման հեռանկարներ կհայտնվեն Հարավային Կովկասում, այնպես որ մենք շատ շուտով կստանանք բոլորովին այլ, միասնական Հարավային Կովկաս և, միևնույն ժամանակ, պետք է ուղիներ փնտրել ամբողջ Կովկասը միավորելու համար՝ դեպի հաղթանակած Ուկրաինա և ողջ Եվրոպա մուտք գործելու հնարավորություն:

Ավարտվում է թալանի, բռնության, անարդարության շրջանը, և մենք բոլորս պետք է թեւակոխենք ազատության, խաղաղության, արդարության, մեր և մեր երեխաների հնարավորությունների դարաշրջանը։

Առանց պայքարի սա չի ստացվի, բայց որքան համախմբված ու համակարգված լինենք, այնքան մեր թշնամիները ավելի քիչ կկարողանան պարտադրել իրենց խաղի կանոնները։

Մոտ հաղթանակի նկատմամբ անսասան հավատով,
Կովկասի որդի և Ուկրաինայի հպարտ քաղաքացի
Միխայիլ Սահակաշվիլի»,-գրել է Սահակաշվիլին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված