ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իրանի հետ պատերազմի ֆոնին անկումից հետո ոսկին վերականգնում է «ապահով հանգրվանի» կարգավիճակը Ֆինանսական հիմքերը ամրապնդելու ժամանակն է․ Օգոստոսի 20-ից հաջողության հոսք է սպասվում կենդանակերպի երեք նշանների Որ կենդանակերպի նշանը ինչ կստանա շաբաթվա վերջում Կենդանակերպի այս նշանները կարող են իրենց զգալ պայծառատեսներ Սինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով Նա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ Զբոսաշրջիկը զոհվել է կայծակի հարվածից ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան Պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը Ողբերգական դեպք՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում Instagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում 

«Երբ շատ կոտրված եմ լինում, երկնքին եմ նայում, ես երկրի վրա մնացի, իսկ որդիս ինձ երկնքից է նայում». Մանվել Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Հադրութում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանվելս ծնվել է 2001 թ. դեկտեմբերի 30- ին, փաստաթղթերում գրել էին 2002 թ. հունվարի 2: Մանվելի մանկության տարիների ուրախություններից մեկը դա էր, միշտ ասում էր, որ ծննդյան երկու օր ունի: Շատ աշխույժ երեխա էր, իր ավտոմեքենաները չէր կոտրում, պտուտակահանով դրանք քանդում էր, ուսումնասիրում, այդ ամբողջ ընթացքից հաճույք ստանում, դա շատ զարմանալի էր իր տարիքի երեխայի համար: Սիրում էր շփվել մարդկանց հետ, անգամ անծանոթ մարդկանց բարևում էր: Երբ մեծ տղա էր՝ 17- 18 տարեկան, մարդկանց բարևում էր ու ժպտալով անցնում, իրեն ասում էի՝ Մանվե՛լ ջան, ամոթ է, «մամ, ի՞նչն է ամոթ»: Բանակ զորակոչվելուց երևի մի երկու ամիս առաջ էր, համավարակի տարածման շրջանը, փողոցով անցնում էինք, և մի մարդու ժպիտով ասաց՝ բարև ձեզ, հարցրեցի՝ տղա՛ ջան, ճանաչո՞ւմ էիր իրեն, «մա՛մ, կյանքն այնքան կարճ է, բարևն էլ Աստծունն է»: Շատ կենսուրախ էր, որքան էլ տխուր լիներ, միևնույնն է, ժպտում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանվելի մայրիկը՝ տիկին Անահիտը:

Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո Մանվելը ցանկություն հայտնեց Իջևանի պետական քոլեջի ծրագրավորման բաժին ընդունվելու, իսկ հետագայում ուսումը Պետական համալսարանում կամ էլ մեկ այլ բուհում շարունակելու և հանրահայտ ծրագրավորող դառնալու նպատակ ուներ: «Դպրոցական տարիներին շատ էր սիրում պատմություն և աշխարհագրություն առարկաները: Իր համար դրանք յուրահատուկ նշանակություն ունեին: Քոլեջում սովորելու ժամանակ արդեն խորասուզվեց ծրագրավորման հաշվարկների մեջ»: Մայրիկի խոսքով, որդին անսահման կապված էր Իջևանի հետ: «Պապական Ենոքավան գյուղն իր համար մի ուրիշ սրբավայր էր, չնայած այնտեղ չի ապրել: Ամեն անգամ ասում էր՝ երբ բանակից վերադառնամ, իմ համար Ենոքավանում եմ տուն սարքելու: Իր կյանքի երազանքն էր: Երբ Մանվելը զոհվեց, որոշեցինք, որ իր «տունը» պետք է Ենոքավանում լինի»: Մանվելը ոտքի բնածին խնդիր ուներ, բավականին երկար բուժումների, իսկ վեց տարեկանում՝ բարդ վիրահատության միջով է անցել: Մինչև 17 տարեկանը Մանվելն ազատված էր բանակից, համարվում էր «ոչ պիտանի ծառայության»:

«Երբ դարձավ 18 տարեկան և արդեն վերջին ստուգումները պետք է անցներ, Մանվելն ասաց՝ երկու տարի ծառայությունն ի՞նչ է, որ ամբողջ կյանքում «ոչ պիտանի ծառայության» պիտակով ապրեմ: Եկանք Երևան, ինքս եմ բժշկին խնդրել, որպեսզի Մանվելին սահմանափակումով թույլատրվի ծառայել: Մանվելն ասում էր՝ մամա՛, համազգեստ ես հագնում, ծառայում, ես էլ պիտի ծառայեմ: Վեց տարի ծառայել եմ, ծառայությունն ինձ համար մի ուրիշ կյանք էր, գիտես, որ քո հայրենիքի ու զինվորի համար կարևոր բան ես անում: Համարում էի, որ ծառայությունը շատ կարևոր է տղայի կյանքում, տղան պետք է ծառայի, այնպես արեցի, որ Մանվելը գնա բանակ: Իմ որոշման ընդունման հարցում դեր խաղաց նաև այն, որ նա իր որոշումից հետ չէր կանգնի: Այդ որոշումը միասին կայացրեցինք: Հիմա ցավոտ է այս մասին խոսելը, բայց երևի թե ճակատագիր էր, կյանքի հունն ու ընթացքն էր»: Մանվելը ծառայության է զորակոչվում 2020 թ. հուլիսի 29-ին Արցախի Հանրապետություն՝ Ջրական:

«Քոլեջում սովորելու տարիներին իրենց տարել էին Շուշի՝ արևային ջեռուցման համակարգեր սովորելու: Շրջել էին Արցախում, եղել Շուշիում, Ստեփանակերտում, Դադիվանքում և այլուր: Երբ վերադարձավ, ասաց՝ Արցախն իմ տունն է: Դեդոբաբոյի մոտ նկարվել էր, իր դասախոսներից մեկին էլ ասել էր՝ սա ես եմ իմ տատիի ու պապիի հետ, նրանք դեռ իմ մասին կլսեն: Իրեն արգելվում էր զինվորական կոշիկներ հագնել: Երբ զորամասում իմացել էին իր խնդրի մասին, սպաներից մեկը զանգահարեց ինձ՝ լինելով զինծառայող, ինչպե՞ս եք թույլ տվել, որ ձեր երեխան զորակոչվի բանակ: Բացատրեցի ամեն ինչ: Իրեն չէին թողնում, որ կոշիկներ հագնի, նույնիսկ պատերազմի օրերին եղել է ռեզինե հողաթափերով»: Սկսվեց պատերազմը: Հոկտեմբերի 4-ի երեկոյան Մանվելին և տղաներին Ջրականից տեղափոխել էին Հադրութ: Հոկտեմբերի 8-ի երեկոյան տարել էին Հադրութի Այգեստան և Նորաշեն գյուղերի մոտ գտնվող հատված:

«Այնտեղ շրջափակման մեջ են եղել, մի խումբ տղաների հետ մնացել են, որ մյուսները կարողանան դուրս գալ ու փրկվել: Իսկ Մանվելն ու ընկերները հայտնվել են հակառակորդի հատուկ դիվերսիոն խմբի դեմդիմաց: Հոկտեմբերի 8-ին եմ իր հետ խոսել վերջին անգամ: Այդ ժամանակ ավագ որդիս էլ պայմանագրային զինծառայող էր, ես ևս ծառայում էի: Ինձ զորամասում ասացին, որ կարող են Մանվելին դուրս բերել այնտեղից, քանի որ ոտքի խնդիր ունի: Իրեն ասացի՝ Մանվե՛լ ջան, ասում են, որ վիճակը լարված է, մարդ կա, ասեմ, քեզ հանեն այդտեղից: Շատ վիրավորվեց իմ խոսքերից: Հարցրեց՝ մա՛մ, գործի տե՞ղն ես, պատասխանեցի՝ հա, «մա՛մ, հագիդ զինվորական համազգեստ է, չէ՞», հասկացա, թե ինչ նկատի ունի: «Մա՛մ, ո՞նց կարող եմ իմ ընկերներին թողնել, մա՛մ, գիտե՞ս, թե ինչ է կատարվում, դժոխք է, ընկերոջը թողնելն ամենավերջին ստոր քայլն է, ի՞նչ կմտածեն իմ մասին»: Ու անջատեց հեռախոսը: Բայց հետո էլի զանգեց, ասացի՝ կներես, Մանվե՛լ ջան, մամա եմ, ասաց՝ «հասկանում եմ քեզ, մա՛մ ջան»»: Մանվելն ու ընկերները զոհվել են հոկտեմբերի 9-ին: Մայրիկը մտովի տեղափոխվում է այն օրեր, երբ զրուցել է որդու հետ:

«Օգոստոսն էր, ծառայությունից եկել էի, շատ հոգնած էի, Մանվելս զանգեց՝ ի՞նչ կա, մա՛մ, ի՞նչ ես անում, ոնց որ տրամադրություն չունես: Դրական պատասխան տվեցի: Ինձ առաջարկեց տանից դուրս գալ ու նայել երկնքին: «Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ»,-հարցրեց: Ասացի՝ պարզ, կապույտ երկինք է, արև: Արձագանքեց՝ մեզ մոտ էլ է պարզ երկինք, մա՛մ, նույն երկինքն ենք տեսնում, նույն երկնքի տակ ենք, հեռավորությունը կապ չունի: Հիմա, երբ շատ կոտրված եմ լինում, դուրս եմ գալիս տանից ու երկնքին նայում, մտածում, որ ես երկրի վրա մնացի, իսկ ինքն ինձ երկնքից է նայում: Այն ժամանակ երկինքն էր կապում մեզ, հիմա ինքն է երկնքից նայում մեզ: Երազանքներ ուներ: Երբ պետք է զորակոչվեր, ինչ-որ բան ծրագրելու հետ կապված ասում էր՝ բանակից կգամ, այն ժամանակ կորոշենք: Ոչինչ չպլանավորեց, երևի ներքին մի ձայն իրեն ստիպեց, որ ծրագրեր չկազմի: Սիրում էր նվերներ տալ, ծաղիկներ նվիրել, հիմա ես եմ իր ընկերներին, մտերիմներին և ուսուցչուհիներին պարբերաբար ծաղիկներ նվիրում»:

Հետո կրկին տեղափոխվում է որդու անմահանալու օր: «Հոկտեմբերի 8-ի երեկոյան, երբ խոսում էինք, ասաց, որ ամեն ինչ կարգին է, իրենց նորմալ տեղ են տանելու՝ մա՛մ, ինձնով երդվիր, ասա՝ ինչ էլ լինի, ժպտալու եմ: Սկզբում չէի ուզում, բայց երդվեցի, հետո էլ ասաց՝ երդվիր, որ ինչ էլ լինի, պինդ ես լինելու: Երևի թե գիտեր՝ ուր են գնում: Ես էլ իրենից երդում խնդրեցի, որ էլի է զանգելու: Կիսածիծաղելով երդվեց, որ հենց ստացվեց, զանգելու է: Լուսադեմին՝ ժամը չորս անց կես, վեր թռա քնից: Ասում են, որ դա Մանվելի զոհվելու ժամն է: Երեք տարի անց էլ ամեն գիշեր նույն ժամին արթնանում եմ անկախ իմ ցանկությունից»:

Մանվելը տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: «Սեպտեմբերի 23-ին գնացել էի իր մոտ Ջրական, ներքին մի ձայն ստիպեց Իջևանից հասնել այնտեղ: Երկու օր իր կողքին եմ եղել, տեսել իր ոգևորվածությունը: Արցախն իր համար ուրիշ նշանակություն ուներ: Ինձ համար մեծ ցավ է, որ այնտեղ, որտեղ մնացին երեխայիս ոտքերը, արդեն Ադրբեջան է: Հույս ունեի, որ Հադրութը մերն է լինելու, և այնտեղ ծնկաչոք աղոթելու եմ իմ Մանվելի հոգու հանգստության համար, հիմա այդ հույսս էլ կորցրեցի: Ամեն ծնող կցանկանար գոնե մեկ անգամ հպվել Արցախի հողին: Երբ շատ եմ հուզվում, նեղվում, կռիվ տալիս, երազիս Մանվելիս եմ տեսնում՝ ախր ի՞նչ է եղել, մամա՛ ջան, ես շատ լավ եմ: Մանվելիս խոստացել էի, որ պետք է պինդ լինեմ, ժպտամ, երբ անգամ լացում եմ, ժպիտով եմ լացում: Չի կարելի կոտրվել, Մանվելս չէր ցանկանա ինձ կոտրված ու թույլ տեսնել, միշտ ասում էր՝ տանել չեմ կարողանում, երբ տխուր ու կոտրված ես: Մտածում եմ, որ ինքը կա, նայում է ինձ, ու անում այնպես, ինչպես ինքը կուզեր: Կռիվ եմ տալիս, պայքարում: Աստված տա, որ խաղաղություն լինի մեր Հայաստանում, այն, ինչ տեսել ենք, էլ չտեսնենք, գուցե մի օր էլ մեր արցախցիները կարողանան տուն վերադառնալ: Վերջինն, ավաղ, երազանքի ժանրից է, բայց առանց երազանքի և հույսի ապրելն անկարելի է»:

Հ. Գ. - Մանվել Գալստյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Ենոքավանի գերեզմանատանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իրանի հետ պատերազմի ֆոնին անկումից հետո ոսկին վերականգնում է «ապահով հանգրվանի» կարգավիճակը Ֆինանսական հիմքերը ամրապնդելու ժամանակն է․ Օգոստոսի 20-ից հաջողության հոսք է սպասվում կենդանակերպի երեք նշանների Որ կենդանակերպի նշանը ինչ կստանա շաբաթվա վերջում Կենդանակերպի այս նշանները կարող են իրենց զգալ պայծառատեսներ Ինչ է սպառնում չինացի պաշտոնյաներին օտարերկրացիների հետ ամուսնանալու դեպքում. CNNՍինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով Ֆրանսիայում հազարավոր զինվորականներ են ներգրավվել անտառային հրդեհների դեմ պայքարումՆա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ ԱՄՆ-ն կորցրել է մուտքը դեպի Հորմուզի նեղուց և Պարսից ծոցԶբոսաշրջիկը զոհվել է կայծակի հարվածիցՎատ եղանակի պատճառով՝ ԱՄՆ երկու նահանգ հոսանքազրկվել էԻսրայելը առաջիկա օրերին սպասում է Թրամփի փեսայի՝ Քուշների այցինԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան Բրազիլիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով` ինը մարդ է զոհվելՊետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը Թրամփը հրահանգել է նվազեցնել Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի զորավարժությունների մասշտաբներըՈղբերգական դեպք՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում ԱՄՆ Ինդիանա նահանգում փոթորիկից յոթ մարդ է զոհվել. NYTInstagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում Ռուսաստանում առաջարկել են ժամանակավոր կառավարում սահմանել Nestle-ի ընկերություններումՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն Եմենը ռազմական գործողություն է իրականացրել հութիների դեմԻնչպես ամերիկյան ռազմական տեխնիկան օգնեց Իտալիային ստեղծել ժամանակակից ժելատոնՊՆ–ում պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը Ֆինլանդիայում երկրի նախագահին անվանել են Ռուսաստանի հետ հարաբերություններում «ԱՄՆ վասալ»ՀԱՊԿ-ի հետ անդառնալիության կետը հատել ենք․ ՔՊ պատգամավոր. Թուրքիան պատրաստ է պատերազմի․ Էրդողան (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ը պահանջ է ներկայացրել Իսրայելի դեմՔՊ կին պատգամավորը Էդգար Ղազարյանին սպառնում է հասցնել վերակենդանացման բաժին (տեսանյութ) Ռուսաստանում յուրաքանչյուր 12-րդ ընկերությունում կենդանիներ են «աշխատում»«Փետով խփեցի, փախավ». «Ընկնում ենք հետեւից, որ բռնենք, անհետանում ա». ո՞վ է Մալիշկայի «ուրվականը» (տեսանյութ) Պրոֆեսորին բնակարանում մահացած են գտել Միգրանտները փորձել են զանգվածաբար ներխուժել իսպանական ՍեուտաՆիհարեցնող դեղերը՝ նոր «դոպինգ». կարո՞ղ են դրանք մարզիկներին ավելի ուժեղ դարձնելԼքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն Չինաստանի համար «մետաքսի սառցե ճանապարհ» կարող է ստեղծվելՈստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին Գործող իշխանության խնդիրը նեղ շրջապատին անգործ չթողնելն է. Տիգրան Աբրահամյան Մեծ Բրիտանիայում անձնակազմի պակասի պատճառով` նոր բանտը կիսով չափ դատարկ է. Telegraph1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք Իրանը էսկալացիա է պատրաստում ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ. WSJՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը նախազգուշացրել է Եմենում լայնածավալ պատերազմի վտանգի մասին «Հայաստան» խմբակցությունը Լիլիթ Գալստյանին առաջադրում է ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Կանխատեսումները ցույց են տալիս, որ Գերմանիան կանցնի միլիտարիզմի և ազգայնականության. ԶԼՄՍտուգումներ «Արտ լանչի» բոլոր մասնաճյուղերում. երկուսում խախտումներ են հայտնաբերվել Ուկրաինան մնացել է առանց Patriot համակարգերի հակահրթիռների. CNN Թաիլանդը շահագրգռված է Ռուսաստանից էներգառեսուրսների ներմուծմամբՀայ ընտանիքի մոդելը պետք է փոխվի․ Աննա Հակոբյանը՝ ընտանեկան բռնության մասին Էդգար Ղազարյանը տարիներով մեր ընտանիքներից դուրս չի եկել․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Ամենադիտված