Կարմիր խաչը Գազայում կորցրել է կապը բոլոր աշխատակիցների և գործընկերների հետ
ԱշխարհԿարմիր խաչի միջազգային կոմիտեի պաղեստինյան մասնաճյուղը կորցրել է կապը Գազայի հատվածի բոլոր ներկայացուցիչների, գործընկերների և օգնության աշխատակիցների հետ։
«Գազայում տագնապալի իրավիճակ է, և մենք կորցրել ենք գետնի վրա բոլոր կապերը մեր թիմերի հետ», - ասվում է կազմակերպությունը X սոցիալական ցանցի իր էջում։
ԿԽՄԿ-ի պաղեստինյան ստորաբաժանումը նաև հայտնել է, որ «Իսրայելի իշխանությունները դադարեցրել են ֆիքսված, բջջային և ինտերնետ կապը, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել հիմնական ծառայությունների, այդ թվում՝ շտապ բժշկական օգնության ծառայության վրա»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էին Գազայի հատվածում իրենց աշխատակիցների հետ կապի կորստի մասին։ Երկու կազմակերպություններն էլ կոչ են արել «անհապաղ պաշտպանել բոլոր քաղաքացիական բնակչությանը» տարածաշրջանում: