Ինչ ռիսկեր է պարունակում ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը. Լավրով
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացնելու Իսրայելի ծրագրերը չեն կարող իրականացվել՝ առանց Գազայի հատվածի և խաղաղ բնակչության մեծամասնության ոչնչացման։ Այդ մասին նա հայտարարել է BelTA-ին տված հարցազրույցում։
«Անհնար է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը՝ առանց ոչնչացնելու Գազան՝ իր խաղաղ բնակչության մեծամասնությամբ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը նաև բացարձակապես անընդունելի է անվանել Իսրայելի վրա կատարված ահաբեկչությունը, սակայն նշել է, որ Իսրայելը լիովին չի առաջնորդվում միջազգային իրավունքով՝ հրապարակայնորեն հայտարարելով, որ իր պատասխանն անխնա է լինելու։