Իլոն Մասկը հայտարարել է, որ Եվրոպան շարժվում է դեպի քաղաքացիական պատերազմ
ԱշխարհԱմերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ Եվրոպան շարժվում է դեպի քաղաքացիական պատերազմ։ Նա X սոցցանցում այսպես է մեկնաբանել այն հոլովակը, որտեղ ներգաղթյալ կինն այրում է Ֆրանսիայի դրոշը։
Այս տեսանյութը հրապարակվել է Wall Street Silver-ի էջում, որտեղ կոչ է արվում ներգաղթյալներին Եվրոպայից ուղարկել իրենց հայրենի երկրներ։
«Այդ մարդիկ այստեղ են ձուլվելու համար։ Նրանք այստեղ են ոչ նրա համար, որ լինեն ֆրանսիական, գերմանական, իտալական կամ շվեդական մշակույթի մասը։ Նրանք այստեղ են, որպեսզի փոխարինեն ձեզ»,- նշվել է հոլովակին ուղեկցող տեքստում։