Իրանն ապահովում է պաղեստինյան արմատականների բյուջեի 90%-ը․ Նեթանյահու
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական բյուջեի 90%-ը ապահովում է Իրանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանն աջակցում է ՀԱՄԱՍ-ին: Կարծում եմ՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական բյուջեի 90%-ը գալիս է Իրանից։ Նա է ֆինանսավորում, կազմակերպում, ղեկավարում (ՀԱՄԱՍ-ի գործունեությունը - խմբ․)։
Մինչ այս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր պատերազմի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի նպատակն է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները և ազատել պատանդներին։