Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարիդրացիության ոգով․ Պուտինը շնորհավորել է Էրդողանին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակի կապակցությամբ:
«Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում։ Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով:
Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և գլոբալ օրակարգի խնդիրների լուծման ուղղությամբ։ Վստահ եմ, որ մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել երկկողմ կապերի ողջ շրջանակը»,- ասված է ուղերձի մեջ: