Ղազախստանի հանքահորում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի
ԱշխարհԿարագանդայի Կոստենկոյի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է, հայտնում է Tengrinews.kz-ն՝ հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Ժամը 15:00-ի դրությամբ հայտնաբերվել է 42 զոհվածի մարմին, 4 հանքափորի որոնողական աշխատանքները շարունակվում են, ասվում է հաղորդագրության մեջ։
Վթարի վերացման հանրապետական օպերատիվ շտաբի պետ, Արտակարգ իրավիճակների նախարար Սիրիմ Շարիֆանովն իջել է հանքահոր։
Ստուգվել են հրդեհի և հանքափորների մահվան վայրերը։