Նորվեգիան Գազայում Իսրայելի գործողությունները համարում է միջազգային իրավունքի խախտում
ԱշխարհԻսրայելը ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ունի ինքնապաշտպանության իրավունք, սակայն, Գազայի հատվածի վրա նրա հարձակումները, թվում է, միջազգային իրավունքի խախտում են, ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ NRK-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իսրայելական կողմը չպետք է մոռանա խաղաղ բնակիչների մասին։
Նա նշել է, որ նորվեգական կողմը պահանջում է պատերազմի դադար։ Ստյորեն ընդգծել է, որ իրավիճակը Գազայի հատվածում աղետալի է։
«Կարծում եմ, որ Իսրայելի գործողությունը Գազայում ակնհայտորեն հակասում է այն ամենին, ինչ մենք անվանում ենք պատերազմի կանոններ կամ մարդասիրական կանոններ»,-եզրափակել է Նորվեգիայի վարչապետը։