Չեխիայի նախագահը արարողության ժամանակ գցել է երկրի դրոշը (տեսանյութ)
Տեսանյութեր
Չեխիայի նախագահ Պետր Պավելը հոկտեմբերի 28-ին Վիտկովում Չեխոսլովակիայի հիմնադրման տարեդարձին նվիրված արարողության ժամանակ չի կարողացել ուղիղ պահել երկրի դրոշը և գցել է այն։ Այս մասին հայտնում է ČT24-ը։
Ավելի ուշ Պավելը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ՝ նշելով, որ չէր սպասում, որ դրոշն այդքան ծանր կլինի․
«Ես կարիք եմ զգում, գոնե այս կերպ, ներողություն խնդրելու ֆիզիկական կամ հոգեբանական վնասի համար ամրոցի պահակախմբի անդամից, ում հարվածել էր մարտական դրոշը Վիտկովում արարողության ժամանակ։ Սա, անշուշտ, փորձ չէր դիվերսիֆիկացնել հաստատված զինվորական արարողությունը նոր տարրով։ Ես ուղղակի թերագնահատեցի քաշը»,-ասել է Չեխիայի նախագահը։
Տեսանյութն՝ այստեղ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)