Էրդողանն Իսրայելին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ
ԱշխարհԻսրայելը Գազայի հատվածում հանցագործություններ է կատարում մարդկության դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելը, ստանալով անվերապահ աջակցություն Արևմուտքից և ԱՄՆ-ից, Գազայում հանցագործություններ է կատարում մարդկության դեմ։ [Իրական] պետությունը պետք է հետևի պատերազմի կանոններին։ Բայց Իսրայելը թիրախավորում է հիվանդանոցները»,- ասել է նա:
Թուրք առաջնորդը նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է շփումները գործընկերների հետ, որպեսզի Իսրայելից յուրաքանչյուր անձ, ով ռազմական հանցագործություն է կատարել, դատապարտվի։