Բլինքենը խոսել է Ռուսաստանի հաղթանակի հետեւանքների մասին
ԱշխարհԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը «կոգևորի» Մոսկվային և Թեհրանին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինqենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բլինqենն ասել է, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում մարտերը փոխկապակցված են:
Նա ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն թույլ տա Ռուսաստանին հաղթել Իրանի աջակցությամբ, դա կոգևորի թե՛ Մոսկվային, թե՛ Թեհրանին։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և երկրի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կփորձեն համոզել օրենսդիրներին հաստատել Ջո Բայդենի՝ Ուկրաինային և Իսրայելին 106 մլրդ դոլար օգնություն տրամադրելու խնդրանքը։