Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստումը. Կրեմլ
ԱշխարհՌուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։
Նախագահների զրույցի մասին հաղորդում է հրապարակվել Կրեմլի կայքում։
Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 23-ին, այն կանցկացվի Մինսկում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Քննարկվել են նաև երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման և միութենական ինտեգրման խթանման արդիական հարցերը՝ ներառյալ էներգետիկան, տրանսպորտը և բարձր տեխնոլոգիաները», - ասված է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի սկզբին Բելառուսում կայացան ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։ Դրանց մասնակցել է ավելի քան 2,5 հազար զինվորական և 500 միավոր սպառազինություն և տեխնիկա։