Անկարան չի ցանկանում, որ Գազայի հատվածում իրադարձությունները վերաճեն պատերազմի․ Ֆիդան
Աշխարհ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ անթույլատրելի է երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ըստ Anadolu-ի, նա, մասնավորապես, մատնանշել է Ուկրաինայի և Պաղեստինի իրադարձությունների վերաբերյալ տարբեր մոտեցումների առկայությունը։
«Չեն կարող լինել առանձին չափանիշներ Ուկրաինայի և Պաղեստինի համար: Եթե մենք ցանկանում ենք արդար աշխարհ, միշտ պետք է գործենք սկզբունքային և հետևողական կերպով»,- ասել է դիվանագետը իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում։
Նրա խոսքով՝ Անկարան չի ցանկանում, որ Գազայի հատվածում իրադարձությունները վերաճեն պատերազմի, որը կազդի տարածաշրջանի երկրների վրա. «Մենք բոլոր խաղացողներին կոչ ենք անում ջանքեր գործադրել կայուն խաղաղության համար»։
Ֆիդանը քննադատել է ԵՄ երկրներին՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատման հարցում նրանց դժկամության համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու