ԱՄՆ-ն մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Գազա․ Սպիտակ տուն
ԱշխարհԱՄՆ-ն մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Գազա՝ հիմա կամ ապագայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբիին։
«Գազայում ամերիկյան զորքեր տեղակայելու պլաններ կամ մտադրություններ չկան հիմա կամ ապագայում», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Քիրբին նշել է, որ Վաշինգտոնը գործընկերների հետ քննարկում է «ինչպիսին պետք է լինի Գազայի հատվածը հակամարտության ավարտին», ներառյալ այդ տարածքում «ինչ-որ միջազգային ներկայության» հնարավոր տեղակայումը։