Կիևը հաղթանակի հեռանկար չունի. Պեսկով
ԱշխարհԿիևը պետք է հասկանա, որ մարտի դաշտում հաղթանակի հեռանկար չունի, որքան շուտ դա հասկանան, այնքան արագ կկարգավորվի իրավիճակը, այնքան շուտ կբացվեն որոշ հեռանկարներ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
«Կիևի ռեժիմը, ըստ էության, վաղուց պետք է հասկանար, որ նույնիսկ մարտի դաշտում Կիևի հաղթանակի որևէ հեռանկարի մասին խոսելն աբսուրդ է: Որքան շուտ Կիևի ռեժիմը դա խոստովանի ինքն իրեն, այնքան շուտ որոշ հեռանկարներ կբացվեն»,- ասել է Պեսկովը։