ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԱշխարհԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրի դեմ։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքը։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակները։ Սահմանափակումների տակ են հայտնվել մոտ 40 ֆիզիկական և տասնյակ իրավաբանական անձինք։
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը նաև արտահանման սահմանափակումներ է սահմանել 12 ռուսական ընկերությունների և Ուզբեկստանից մեկ ընկերության նկատմամբ։