Իրանը ՇՀԿ երկրներին առաջարկել է չհարձակման պայմանագիր կնքել
ԻրանԻրանի գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին առաջարկել է չհարձակման պայմանագիր կնքել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների միջև։
Ինչպես նշել է Սաֆավին Չինաստան կատարած այցի ժամանակ, այս համաձայնագիրը կարող է օրինակ դառնալ ընդհանուր անվտանգության և կայուն խաղաղության հաստատման համար։
«Առաջարկում եմ, որ համատեղ անվտանգությունը և կայուն խաղաղությունը իրականացվի առաջին հերթին ՇՀԿ անդամ երկրների միջև, այս գործողության օրինակը կարող է լինել ՇՀԿ անդամների միջև չհարձակման պայմանագրի կնքումը», - մեջբերում է Mehr-ը։