Բայդենի իմփիչմենթի վերաբերյալ որոշումը կկայացվի շուտով «շատ շուտով»
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու մասին որոշումը շուտով կկայացվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։
«Հավատում եմ, որ մենք շատ շուտով որոշում կկայացնենք այս հարցի շուրջ»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բավարար ապացույցներ կային իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։
Ջոնսոնը հավելել է, որ որոշումը կկայացվի՝ կախված նրանից, թե ինչ ապացույցներ կան և «ուր են դրանք տանում»։