Իտալիայի ափերի մոտ 4-րդ դարի սկզբի մետաղադրամներ են հայտնաբերվել
ԱշխարհՀնագետները Սարդինիայի հյուսիս-արևելյան ափերի ծովում հին հռոմեական մետաղադրամների գանձ են գտել:
Այս մասին հայտնել է Իտալիայի մշակույթի նախարարությունը։ Ծովի հատակին հնագետները 4-րդ դարի սկզբի 30-ից 50 հազար բրոնզե մետաղադրամ են հայտնաբերել։ Նոր գտածոն, ամենայն հավանականությամբ, զգալիորեն ավելի մեծ կլինի, քան Մեծ Բրիտանիայից ստացված գանձը։
10 տարի առաջ հետազոտողները ջրի երես հանեցին Հռոմեական կայսրության գրեթե 23 հազար բրոնզե մետաղադրամներ, որոնք կոչվում էին «follis»:
Մետաղադրամները հետազոտողներին մատնանշել է մի մարդ, ով սուզվելու ժամանակ ափի մոտ փոքր խորություններում նկատել է մետաղական առարկաներ:
«Բոլոր մետաղադրամները գտնվում են բացառիկ և հազվագյուտ վիճակում։ Միայն չորս կտոր է վնասված, թեև ընթեռնելի է»,-պարզաբանել է Իտալիայի նախարարությունը։
Հայտնի է, որ մետաղադրամների տեսակը թվագրվում է 324-340 թվականներին։ Հետագայում սպասվում է դրանց վերականգնում և ուսումնասիրություն։