Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը
ԱշխարհԳազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 10 022-ի, առնվազն 152 մարդ զոհվել է Հորդանան գետի արևմտյան ափին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները։
Գերատեսչությունը հայտնել է, որ 10 022 զոհերից 4104-ը երեխաներ են, 2641-ը՝ կանայք։
Եվս 25 408 մարդ վիրավորվել է։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ցամաքային գործողության արդյունքում արդեն մտել է Գազայի հատված։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։