Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կշարունակեն հակահարձակումը 2023 և 2024 թվականներին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կշարունակեն հակահարձակումը 2023 և 2024 թվականներին, չնայած այն հանգամանքին, որ ուկրաինական հակահարձակումն այժմ ծանր է ընթանում։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Մենք ունենք պլան <...>, թե որ ուղղությամբ կանցկացնենք հարձակումը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ կան կոնկրետ թիրախներ, քաղաքներ և ուղղություններ, որոնցում նախատեսվում է հակահարձակում։
«Այս տարի կփորձենք արդյունքներ ցույց տալ։ <...> Մենք հաջորդ տարվա համար պլան ունենք»,- ասել է քաղաքական գործիչը, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս որոշակի դժվարություններ ունեն հակահարձակման իրականացման հարցում։ Նա մարտի դաշտում անհաջողությունները պայմանավորում է նրանով, որ արեւմտյան դաշնակիցները բավականաչափ զենք չեն ուղարկել։