Թուրքիան ԵՄ-ին մեղադրել է կողմնակալ և անարդար լինելու մեջ
ԱշխարհԹուրքիայի իշխանությունները Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը, որում գնահատվում է Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրների առաջընթացը, անարդար և կողմնակալ են համարել, հայտնում է Reuters-ը։ Ինչպես հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում, Անկարան համաձայն չէ թուրքական կողմի, մասնավորապես՝ ժողովրդավարական սկզբունքներից շեղվելու մեղադրանքներին։
«Մենք կտրականապես մերժում ենք անհիմն պնդումները և անարդար քննադատությունը, հատկապես քաղաքական չափանիշների և դատական համակարգի ու հիմնարար իրավունքների մասին գլխի վերաբերյալ», - ասվում է փաստաթղթում։
Թուրքիայի ԱԳՆ-ն հավելել է, որ ԵՄ-ն Անկարայի նկատմամբ ոչ անկեղծ մոտեցում է ցուցաբերում միության ընդլայնման հարցում և հավատարիմ է երկակի ստանդարտների քաղաքականությանը։ Գերատեսչությունում ընդգծել են, որ նույնիսկ Եվրամիության ներսում չկա ամբողջական համաձայնություն հիմնարար իրավունքների հարցերի շուրջ։