Խորվաթիայի պաշտպանության նախարարը վթարի է ենթարկվել. նա լուրջ վիրավոր է, կա զոհ
ԱշխարհԽորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոզիչը շաբաթ վաղ առավոտյան լրջորեն վիրավորվել է ավտովթարում, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով պաշտոնական անձանց։
Վթարը տեղի է ունեցել առավոտյան, տեղի ժամանակով ժամը 6-ին, արեւելյան Խորվաթիայում։ 44-ամյա Բանոզիչը մեքենայի ղեկին է եղել, որը բախվել է միկրոավտոբուսին, տեղեկացրել է Խորվաթիայի ՊՆ-ն, ինչպես նաեւ HRT պետական հեռուստատեսությունը։ Միկրոավտուբուսի վարորդը մահացել է վթարի հետեւանքով։
«Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին»,- ասել է կառավարության ներկայացուցիչ Մարկո Միլիչը Х-ի միկրոբլոգում։
Միլիչն ավելացրել է, որ նախարարի կյանքին վտանգ չի սպառնում, չնայած նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Բժիշկներն ասել են, որ նա ունի գլխի եւ գլխուղեղի վնասվածքներ, նա գիտակցությունը չի կորցրել։