Պենտագոնի ղեկավարը Իսրայելի ՊՆ ղեկավարին ասել է, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է.
ԱշխարհՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, որի ընթացքում իսրայելցի նախարարին հայտնել է Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա էսկալացիան կանխելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հետեւում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ նոյեմբերի 11-ին։ Օսթինը «հաստատել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և ընդգծել խաղաղ բնակիչներին պաշտպանելու ու մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը», ասվում է տեքստում։
Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ «անհրաժեշտ է կանխել հակամարտության ընդլայնումը Գազայի հատվածից դուրս և խուսափել տարածաշրջանում էսկալացիայից»: