Բորելը դեմ է արտահայտվել Գազայի սահմանների փոփոխությանը և բնակիչներին վտարմանը
ԱշխարհԵՄ-ն դեմ է Գազայի հատվածի սահմանների փոփոխությանը կամ հակամարտության արդյունքում անկլավից բնակիչների վտարմանը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
«Ես առաջարկել եմ, որ նախարարները քննարկեն հակամարտության կարգավորման որոշ շրջանակներ և պայմաններ (սուր փուլի ավարտից հետո – խմբ.)… Մեզ համար ակնհայտ է, որ չի կարելի թույլ տալ Գազայի հատվածի տարածքի մի մասի կրճատումը կամ օկուպացումը, ինչպես նաև նրա բնակիչների վերաբնակեցումը»,- ասել է նա։
Բորելը նաև հավելել է, որ ԵՄ-ն նաև դեմ է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության պահպանմանը և աջակցում է Պաղեստինի միասնական վարչակազմին։