Թուրքիայում հայտարարել են, թե արևմտյան քաղաքակրթությունը փլուզվել է
ԱշխարհԹուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը, մեկնաբանելով Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշումը, ասել է, որ արևմտյան քաղաքակրթությունը փլուզվել է և մարդկությանը տանում է դեպի կործանում։
«Այս մտածելակերպն այժմ փլուզվել է, բայց իր փլուզմամբ մարդկությանը տանում է դեպի մեծ փլուզում»,– «Hürriyet» թերթը մեջբերում է նրա խոսքերը։
Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ «կգա նոր դարաշրջան՝ զարթոնքի շրջան»։
«Որովհետև այս ժամանակաշրջանում աշխարհին անհրաժեշտ է նոր խոսք և նոր հեռանկար, երբ քննարկվում են և՛ մարդու պատճառած աղետները, և՛ այդ աղետները լուծելու ուղիները»,- ասաց քաղաքական գործիչը։