ՔՊ-ական Եղոյանի և թուրք գեներալի հայտարարությունները ՀՅԴ-ի հետ կապված նույնն են․ Իշխան Սաղաթելյան Ռազմաբազան հանելն արկածախնդրություն է. Իշխան Սաղաթելյան Մեղրիի կալանավորված համայնքապետը ուղերձ է հղել․ «Իմ քաղաքական դիրքորոշումը չի փոխվել» Անկախության 35-ամյակին նվիրված համերգ կանցկացվի Հանրապետության հրապարակում Արմեն Այվազյան․ «Գրոնոյին պետք չէ հրավիրել Մատենադարան և փորձել ինչ-որ բան բացատրել» Ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի. Լիլիթ Մինասյանը պնդում է՝ ընդդիմությունն այս թեզի մեջ է Գուցե Քոչարյանի քաղաքական ուժի ներկայացուցիչներին հարցնեք «Լինսի» հիմնադրամի գումարների մասին 25 եվրո Փաշինյանին՝ Խաղաղության մրցանակի հետ միասին․ Խաղացողների թիվն աճե՞լ է Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային զարգացումները Խոշորացման վերջին պրոցեսները սկսել են տեղավորվել նոր բդեշխների, գուբերնատորների տրամաբանության մեջ Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կառուցապատման ոլորտում բացահայտվել են 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

Արտաքին Քաղաքական

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կլաարն անդրադարձել է  Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձին։  

-Ի տարբերություն Ադրբեջանի, որը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում պարբերաբար խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ ակնհայտորեն ենթատեքստում ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ունենալու գաղափարը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում երկրների իրավազորության  և ինքնիշխանության հիման վրա ու որը կյանքի կոչելու արդյունքում տարածաշրջանը կարող է դառնալ միջազգային  լոգիստիկ և առևտրային կարեւոր խաչմերուկ․ դա կարղ է նաև խաղաղության յուրատեսակ երաշխիք լինել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը ու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ։ Հնարավոր համարո՞ւմ եք այս նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։

-Նախ, կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․ 2023թ. մայիսին) Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ` նախագահ Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիեւն այլ դեպքերում եւս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն: Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝ նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետեւաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է,  նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով:

 

-Քանի որ Դուք նշեցիք Ադրբեջանի նախագահի պահանջըոր Ադրբեջանի քաղաքացիների անցումն այս միջանցքով պետք է շատ անվտանգ լինիայստեղ ես ուզում եմ հարց տալորը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Ո՞րն է Ձեր մոտեցումն այս մարդկանց՝ իրենց տներ հետ վերադառնալու իրավունքինԲայց թույլ տվեք մի կետի վրա ուշադրություն հրավիրեմ. Լաչինի միջանցքը փակվել էրև հայերը հնարավորություն չունեցան անվտանգ անցնելունրանցից շատերը ձերբակալված են կեղծ մեղադրանքներով։ Ադրբեջանական ուժերը չկարողացան երաշխավորել այդ հայերի անվտանգությունըԱյսպիսովԱդրբեջանը պահանջում է այնպիսի բաներորոնք ինքը չի արել:

-Կարծում եմ՝ դուք բազմաթիվ տարբեր խնդիրներ եք առաջ քաշում, բայց ես կկենտրոնանայի Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի հնարավորության վրա։ Մենք միանշանակ հավատում ենք, որ սա շատ կարեւոր բան է, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ: Մենք դա շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում: Կարծում ենք՝ սա շատ կարեւոր խնդիր է, որը պետք է լուծվի։ Բայց, իհարկե, ոչ ոքի չի կարելի ստիպել վերադառնալ, եթե մարդիկ չցանկանան։ Բայց, եթե վերադառնալ ցանկացողներ լինեն, ապա պետք է առավելագույն ջանքեր գործադրել նրանց այնպիսի պայմաններով ապահովելու համար, որոնք թույլ կտան, որպեսզի այդ մարդկանց մեծ մասը վերադառնալու որոշում կայացնի:

 

-Քանի որ խոսեցիք տարածաշրջանում խաղաղությունից… Ադրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը եւ ցանկանում հասնել խաղաղության պայմանագրի միայն իր  պայմաններով։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում խաղաղության պայմանագիրը։ Ի՞նչ կետեր պետք է ներառվեն դրանում, որպեսզի այն լինի արդար, հավասարակշված և ապահովի կայունություն։  

-Կարծում եմ՝ կարեւոր է, որ մի կողմից ունես պայմանագիր, ունես տեքստ, որը կարող է իր ձևակերպմամբ շատ ընդգրկուն լինել կամ ոչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն,  ինչպես կձեւակերպեն այդ պայմանագրի տեքստը: Նույնքան կարեւոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ, իհարկե, պետք է խոսենք հաղորդակցությունների բացման մասին, խոսենք սահմանի սահմանազատման մասին։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը, անվտանգության իրական զգացումը, որը կտրվի սահմանի երկայնքով գտնվող բնակիչներին, բայց նաեւ ավելի լայն մասշտաբով: Եվ հետո, իհարկե, դուք ունեք այն բոլոր հարցերը, ինչպիսիք են, գիտեք, դեսպանատների բացումը, ուղիղ օդային կապերի բացման ապահովումը, մարդկանց փոխադարձ ճանապարհորդելու հնարավորությունը: Հռետորաբանությունը, բնականաբար, նույնպես կարեւոր է լինելու բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից հռետորաբանության մասին է, այլ նաեւ Հայաստանի։ Եղել են հայտարարություններ տարբեր դերակատարների կողմից եւ տարբեր համատեքստերում: Ամբողջ համատեքստը պետք է փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության համար իսկապես զգացողություն ապահովելու առումով, որ, իրոք, մենք հիմա այլ աշխարհում ենք, մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասն իսկապես կարող է կատարել իր դերը՝ որպես խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ՝ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով։ Սա ինձ համար առնվազն նույնքան կարեւոր է, որքան խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրումը, որը, ինչպես ասում եմ, կարեւոր է, բայց այն, ինչ հետեւում է դրան, առնվազն նույնքան կարեւոր է, որպեսզի հանգամանքների փոփոխության այս իրական զգացումը լինի։

 

-ԵՄ-ն ցանկանում է այդ խաղաղության պայմանագրի միջնորդը լինել։ Սակայն ադրբեջանական կողմը վերջին պահին նախ Գրանադայի հանդիպումից հրաժարվեց, ապա՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիեւի այս խուսանավումը։ Որքանո՞վ է ԵՄ-ն Ադրբեջանի այս քայլերը կառուցողական համարում։

-Նախ, այս համատեքստում ԵՄ-ն ստիպված չէ որեւէ կողմում լինել։ Մենք, եւ մասնավորապես նախագահ Միշելն առաջարկել է իր բարեկամական ծառայությունները: Մեզ համար առաջնային շահը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։ Իսկ  թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ կարեւոր է, քան այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների կարգավորում: Սա մի կետ է։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիեւի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարեւոր հնարավորություն եւ բավականին կարեւոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։ Նախագահ Միշելը դեռ պատրաստ է եւ ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարեւոր են: Բայց ամենակարեւորը իրականում առաջ շարժվելն է, եւ դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ։

 

-Շատ քաղաքագետներ հակված են մտածելու, որ Ադրբեջանին իրականում եվրոպական հարթակը չի հետաքրքրում եւ 3+3 ձեւաչափն ավելի շահավետ է Ալիեւի համար։ Ո՞րն է ձեր գնահատականը այս մոտեցմանը։

-Ես առանձնահատուկ կարծիք չունեմ, մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձեւաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարեւաններ։ Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաեւ, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձեւաչափով։ Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարեւորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարեւոր։ Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, եւ կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են։ Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, եւ ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

 

-Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի, եւ զինամթերքով օդանավերը չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդակայան։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում Ադրբեջանի այս հռետորաբանությունը։

-Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու եւ գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար։ Դա իմ պարզ պատասխանն է։ Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում դրսից՝ իր տարածքը պաշտպանելու նպատակով։ Այնպես որ, այդ իմաստով, սրա մեջ ոչ մի տպավորիչ կամ սխալ բան չկա։

-Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները։ Ադրբեջանում հայտարարել ենոր «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանըինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաեւ հայտարարել էոր ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանինայլ նաև Եվրոպական Միությանը։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքը սրան։  

-Մենք շատ ողջունում ենք Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Ի՞նչ վերաբերում է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում աջակցելուն, մեր տեսանկյունից դա վերաբերում է պոտենցիալ աջակցությանը որոշ ոլորտներում, որտեղ Հայաստանն իրեն խոցելի է համարում, օրինակ՝  կիբեռանվտանգությունը նշվել է որպես դրանցից մեկը։ Եվ նորից, եթե սա առաջ գնա, քանի որ դեռ պլանավորման փուլում է, մենք դա չենք տեսնում որպես քայլ՝ ուղղված ինչ-որ մեկի դեմ։ Դա ավելի շուտ արվում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման նպատակով, ինչը, կարծում եմ, ձեռնտու է բոլորին՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Հայաստանի հարևաններին եւ ավելի լայն միջազգային հանրությանը։ Մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, ինքնավստահ Հայաստան, որը լավ գործընկեր է Եվրամիության համար եւ հավասարապես լավ գործընկեր է իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ական Եղոյանի և թուրք գեներալի հայտարարությունները ՀՅԴ-ի հետ կապված նույնն են․ Իշխան ՍաղաթելյանKCNA. ԱՄՆ-ը փորձում է AUKUS մոդելը տարածել Կորեայի Հանրապետությունում և ՃապոնիայումՌազմաբազան հանելն արկածախնդրություն է. Իշխան ՍաղաթելյանՄեղրիի կալանավորված համայնքապետը ուղերձ է հղել․ «Իմ քաղաքական դիրքորոշումը չի փոխվել»Եվրոպայում շոգի հետևանքով շուրջ 35 հազար հավելյալ մահ է գրանցվելReuters. Սեպտեմբերի 15-ին Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը չորս նավԱնկախության 35-ամյակին նվիրված համերգ կանցկացվի Հանրապետության հրապարակումԱրմեն Այվազյան․ «Գրոնոյին պետք չէ հրավիրել Մատենադարան և փորձել ինչ-որ բան բացատրել»Հութիները պնդում են, որ Մարիբ նահանգում խոցել են սաուդյան F-15 ինքնաթիռՌուսը չլինի, թուրքը մեզ կուտի. Լիլիթ Մինասյանը պնդում է՝ ընդդիմությունն այս թեզի մեջ էՄարդանման ռոբոտները առաջիկա 3-5 տարում կարող են հայտնվել մարդկանց տներումԳուցե Քոչարյանի քաղաքական ուժի ներկայացուցիչներին հարցնեք «Լինսի» հիմնադրամի գումարների մասին 25 եվրո Փաշինյանին՝ Խաղաղության մրցանակի հետ միասին․ Խաղացողների թիվն աճե՞լ էԱլեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային զարգացումներըԻսրայելը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի հրամանատարի սպանության մասին Խոշորացման վերջին պրոցեսները սկսել են տեղավորվել նոր բդեշխների, գուբերնատորների տրամաբանության մեջՀայաստանում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵՄ-ն անվտանգության նոր ռազմավարություն է մշակում․ ֆոն դեր ԼայենԿառուցապատման ոլորտում բացահայտվել են 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքերForbes. Թրամփի կարողությունը 2024 թվականի ընտրություններից հետո աճել է 2.7 միլիարդ դոլարով Գիտնականները Երկրի մթնոլորտում առեղծվածային երևույթ են գրանցել100 տոկոսով անբարեխղճություն է. Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել ենWP․ ԱՄՆ-ը պլանավորում է Իսրայելին վաճառել 2.8 միլիարդ դոլարի արժողությամբ ծանր ավիառումբեր «Ինչպես փայտփորիկի թակոցը անտառում». Ղրիմում արձագանքել են Ռյուտեի հայտարարությանը Դուք Քոչարյանից ձեր մուռը հանելու համար ոտնահարում եք հազարավոր աշխատակիցների իրավունքները. ԽամոյանՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ ՀակոբյանԲըրնհեմը և Թրամփը առաջին հանդիպման ընթացքում կարող են քննարկել Ուկրաինայի հարցը Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԲյուրեղավանում կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըWSJ. ԱՄՆ-ը ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է շուրջ 60 տոկոս ցածր գնով1938 թ. քարտեզով Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ չի նշվում, ինչպես դուք եք ասում. Դավթյանը՝ ՔՊ—ինԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը Համակերպվեք մեր աշխատելաոճի հետ սիրելի ընդիմադիրներ․ Լիանա ՄանուկյանՈր պատերազմ եղավ, պիտի հով նստեք, ուրիշի երեխաներն էլ գնան զոհվե՞ն․ Բաբկեն ԹունյանՇիրակի մարզում 2018-26 թվականներին Կառավարությունը ներդրել է 142 մլրդ դրամ. Սերգեյ Բագրատյան «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ ՄիրզոյանԲարի ավարտով արտակարգ դեպք․ բժիշկները փրկել են 2-ամյա երեխայի կյանքըԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր Անսպասելի փոփոխություն Սնանկության դատարանում․ դատավոր Սամվել Թադևոսյանը հրաժարական է տվելԴիտողություն անելուց առաջ ձեր ֆրակցիային նայեք․ Վարդանյանը՝ ՂազինյանինՎենսը զգուշացնում է՝ Մերձավոր Արևելքը կարող է աշխարհը տանել էներգետիկ ճգնաժամի․ «Իրանը շարունակում է կրակել նավերի ուղղությամբ» Մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի»․ Աբրահամյանի կոշտ պատասխանը ԱլիևինՍահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրելՄիքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն. դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներովԱրարատ լեռան դիմաց էկրան քաշեք, չտեսնենք, որ աղետաբեր պատերազմ չլինի․ Ֆարմանյան36 ժամ ջրում․ բացառիկ լուսանկարներ Հովհաննես Գաբրիելյանի լեգենդար լողից (լուսանկարներ)Ներքին գործերի նախարարի հրամանով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է, կա վիրավոր
Ամենադիտված