Բազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրը Նավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնին Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերում Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտ Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոս Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) 

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Տնտեսություն

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպիսով՝

Ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների շնորհիվ նախորդ տարի և այս տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական աճն աստիճանաբար դանդաղում է։ Այս հանգամանքը  պետք է լրջորեն մտահոգի կառավարությանը, քանի որ, նկատի ունենալով ներկայիս շեշտակիորեն փոփոխվող աշխարհաքաղաքական զարգացումները, չպետք է բացառել արտաքին իրավիճակի փոփոխության այնպիսի սցենարների հնարավորությունը, որոնք կարող են չեզոքացնել կամ էապես թուլացնել ՀՀ տնտեսության համար այդ նպաստավոր արտածին գործոնների ազդեցությունը։ Այս պայմաններում կառավարությունից ակնկալվում են առկա դրական զարգացումները պահպանելուն և փաստացի ու հնարավոր բացասական հետևանքները մեղմելուն ուղղված գործուն քայլեր։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2024թ. պետական բյուջեի նախագծով 2024թ. համար կառավարությունը թիրախավորել է բավական բարձր՝ առնվազն 7% տնտեսական աճի ապահովումը։

2023թ. ինն ամիսների կտրվածքով բյուջեի կատարումը ճշտված պլանից շեղվել է 323.0 մլրդ դրամով։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեն փաստացի ունեցել է 74.6 մլրդ դրամ հավելուրդ, այնինչ ճշտված պլանով ծրագրված էր ունենալ 248.4 մլրդ դրամ պակասուրդ: Քանի որ կառավարությունը մի կողմից տնտեսությունից հավաքագրել է հարկերը, մյուս կողմից, սակայն, պլանավորված չափով ծախսերը չի կատարել` զսպվել է տնտեսական ակտիվությունը:

Պետական բյուջեի ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերի մասով։ Թերակատարումն անհամեմատ ավելի զգալի է եղել կապիտալ ծախսերի մասով. այսպես, եթե ճշտված պլանի համեմատ ընթացիկ ծախսերը թերակատարվել են 8.8%-ով, ապա կապիտալ ծախսերի թերակատարումը 42.6% է։ Կապիտալ ծախսերի թերակատարումը մտահոգիչ է. կատարելով դրանք՝ պետությունն անուղղակիորեն նպաստում է տնտեսական ներուժի աճին, իսկ դրանց թերակատարումը (կամ թեկուզ ուշացումը) չեզոքացնում է կամ լավագույն դեպքում՝ հետաձգում, երբեմն նույնիսկ ժամանակավրեպ դարձնում դրանց կատարումից ակնկալվող դրական արդյունքների ստացումը։

Թերակատարումները հասել են մտահոգիչ ծավալների: Պետական բյուջեի կատարման հաշվետվության աղյուսակներում առանձին տողով ներկայացված են այն պատասխանատու մարմինների ծրագրերը, որոնք ծախսերի բացարձակ մեծության առումով առավել էական են։ Այդ բոլոր պատասխանատու մարմինների ծրագրերը թերակատարվել են: Փաստորեն, ստացվում է, որ չնայած տվյալ ուղղության համար բյուջեով գումար է նախատեսված և հատկացված, սակայն, միևնույն է, ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում։

Բացարձակ մեծությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի գծով՝ 116.1 մլրդ դրամ։ Նկատի ունենալով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները՝ այս հանգամանքը հատկապես մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ բյուջեով պաշտպանության նպատակով համեմատաբար մեծ գումար է նախատեսվել, սակայն նախատեսված աշխատանքները չեն կատարվել։ Մինչդեռ, 2023 թվականի բյուջեն ներկայացնելիս, որպես նախորդ տարիների բյուջեների նկատմամբ դրա կարևոր առավելություն, գործող իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։

Պետական կառավարման համակարգում առկա են լուրջ խնդիրներ ծախսերի պլանավորման և ծրագրերի արդյունավետ իրականացման առումով։ Շատ հաճախ բյուջեի թերակատարման պատճառը պարզապես այն է, որ դրանում պլանավորվում են ակնհայտորեն անիրատեսական ցուցանիշներ: Բացի այդ, կապիտալ ծախսերի տարիներ շարունակ արձանագրվող «քրոնիկ» թերակատարումը վկայում է այն մասին, որ պետական կառավարման մարմինները չեն կարողանում ապահովել ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Իսկ դա խոսում է պետական կառավարման ոչ բավարար մակարդակի և պետական մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին
Ամենադիտված