Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
ԱշխարհՈւկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ տագնապ էր հայտարարվել Կիևում՝ Երևանի ժամանակով՝ 12:09-ին, ինչպես նաև Կիևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի, Խարկովի, Չերկասի և Չեռնիգովի մարզերում։
Ժամը 11:15-ի դրությամբ՝ ազդանշանները դադարել են ամենուր՝ բացառությամբ Խարկովի մարզի։ Սակայն ժամը 13:16-ին Կիևում կրկին ազդանշաններ են հնչել, իսկ երկու րոպեի ընթացքում՝ ամբողջ երկրում։