ՔՊ-ն սկսում է Եկեղեցու գործունեության լայնածավալ քննություն․ ինչ հարցեր է ուսումնասիրելու հանձնաժողովը 1945 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում զինվորականին գնդակահարելու են Թուրքիա և Իրան՝ նոր օրակարգով, «Նաիրիտին»՝ ռուսական առաջարկ․ ի՞նչ է փոխվում Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ինքնաբերաբար շարժված «MAZ»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն, ապա բախվել մեքենային․տղամարդը մահացել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ԱԺ-ում անընդհատ սադրում է վատ իրավիճակներ. Ռուբինյան Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքին Դանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել է Դատարանը արդարացրեց Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության մեղադրանքով գործով Հայաստանում քննարկվել է «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի՝ էլեկտրացանցին միացման հարցը Ընդդիմությունը շահագրգռված չէ իրենց հանցակիցների գործողությունների բացահայտմամբ. Ռուբինյան Փաշինյան․ «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի ռազմավարական պատկերացումն է Թուրքիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան. Կիևը ստիպված է լինելու «վճարել»․ Պեսկով 

Լեզվի կոմիտեն տարբեր լեզուներից փոխառնվող հատուկ անունների գրության և արտասանության սկզբունքների մշակման կարիք է տեսնում

Գիտություն և Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեն, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին լեզվում շատացել են թարգմանված կամ նորաստեղծ հասկացությունները, դրանք համապատասխան բացատրություններով ի մի բերելու կարիք է տեսնում: Կոմիտեն կարծում է՝ հատկապես հատուկ անունների դեպքում կարիք կա տարբերակված մոտեցմամբ մշակել տարբեր լեզուներից փոխառնվող հատուկ անունների գրության և արտասանության սկզբունքներ:

Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական հաստատությունների հետ: Ոլորտային գիտնականների հետ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի մշակել լեզվական տարբեր հարցերին վերաբերող կանոնարկման սկզբունքներ` նկատի առնելով արդեն գոյություն ունեցող գրական հայերենի կանոնարկման ավանդույթը:

Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը հիշեցրեց՝ օրենքով Լեզվի կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում կառույցը պետք է նպաստի նաև հայերենի կանոնարկման սկզբունքների մշակմանը:

Այդ ուղղությամբ պաշտոնական միակ փաստաթուղթը 2006 թվականին հրատարակված Տերմինաբանական տեղեկատուն է, որտեղ տրված են հայերենի բառակերտման, տերմինակազմության, տառադարձման, կետադրման գրական հայերենում գիտականորեն փաստված սկզբունքները:

«Տեղեկատուն թողարկվել է Լեզվի բարձրագույն խորհրդի գործունեության շրջանակներում: Այն գործել է 1990-ականներից հետո: Դաշտում շատ մեծ բաց կա, քանի որ վերջին 30 տարում Հայաստանում շատ են թարգմանություններ իրականացվում բնագրից: Խորհրդային շրջանում հիմնականում թարգմանությունները միջնորդավորված լեզվից էին՝ ռուսերենից, իսկ 1990-ականների վերջերին՝ անգլերենից, ֆրանսերենից: Շատ ուրախ եմ դրա համար, սակայն այդ երևույթն իր հետ բերել է լեզվի խնդիրներ. վերջին տասնամյակներին հատկապես ուղիղ, ոչ միջնորդավորված թարգմանության ճանապարհով հայերենը հարստացել է նոր բառերով ու հասկացություններով, գոյացել են բազմաձևություններ», ասաց Դվոյանը:

Նրա խոսքով՝ լրատվամիջոցներն ու հանրային դաշտն իրենց հերթին տարբեր աղբյուրներից փոխառել ու շրջանառում են հատուկ անուններ ու բառեր:

«Հաճախ ստանում ենք զանգեր, երբ մեզ հարցնում են, թե որ բառն է ավելի տեղին օգտագործել այս կամ այն համատեքստում: Դա հեշտ է կարգավորել, երբ արդեն բառերն ու հասկացությունները կանոնարկված են, բայց նոր բառերի դեպքում դժվար է»,-ասաց Դվոյանը:

Նա կարծում է՝ պետական լեզուն պահպանելու սահմանադրական նորմը գործում է, սակայն օրենքն ու կանոնակարգումները ժամանակ առ ժամանակ թարմացումների կարիք ունեն, քանի որ կյանքը զարգանում է, և օրենքները չեն համապատասխանում կյանքի պահանջներին: Նման իրավիճակներում մտածում են նոր կարգավորումների մասին: «Ամենավառ օրինակներից մեկը շենքերի վրա փակցված ցուցանակներն ու գովազդներն են: Եթե դա 1990-ականներին կամ 2000-ականներին լուրջ խնդիր չի եղել, քանի որ տնտեսությունն էլ այսքան զարգացած չէր, ապա այսօր մեծ խնդիր է, քանի որ այն ճանապարհներով ու եղանակներով, որ իրականացրել ենք վերահսկումն ու արդյունք ստացել, այսօր այդ միջոցներով հնարավոր չէ դա անել: Հիմա նախագիծ է մշակվում գովազդի մասին օրենքում լրացումներ անելու և փոփոխություններ մտցնելու ուղղությամբ»,-ընդգծեց կոմիտեի նախագահը:

Անդրադառնալով օտարաբանություններին՝ Դվոյանը շեշտեց, որ Լեզվի կոմիտեն տերմինները հայաֆիկացնելու գործառույթ չի իրականացնում: Դա ոլորտներին է տրված: «Ոլորտները մշակում են իրենց մասնագիտական լեզուն: Կոմիտեն կարող է համապատասխան մասնագետների, ոլորտների հետ համագործակցելով գալ ընդհանուր որոշման ու պարբերաբար հրատարակել ցանկեր, ձեռնարկներ, և ասել, որ մասնագետների հետ քննարկման արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ գործածական է այս կամ այն լեզուն: Սա հիմնական մոտեցումն է»,-ասաց Սիրանուշ Դվոյանը:

Նրա համոզմամբ՝ հայերենը կարող է գրավիչ լեզու դառնալ, եթե գրողները մշակեն լեզու, մշակեն այսօրվա հայերենը, ժամանակակից հայերենը: «Տարբեր հայերեններ կան՝ գրաբարից սկսած, միջին հայերեն, 19-րդ դարում օգտագործված հայերեն, խորհրդային շրջանի հայերեն և այլն: Րաֆֆու և Հրանտ Մաթևոսյանի լեզուն տարբերվում է, ամեն մեկը յուրովի հմայիչ է: Լեզուն սերտորեն կապված է պատմական այն ժամանակաշրջանի հետ, որում այն գործածվում է, ուստի գրավիչ կարող են դարձնել գրողները, գիտնականները:

Հայերենը պետք է ոլորտային լեզու դառնա, տարբեր ոլորտներ պետք է մշակեն համարժեք լեզու, իսկ Լեզվի կոմիտեն սիրով կմասնակցի բոլոր աշխատանքներին՝ կանոնարկմանը, լեզվի միջազգայնացմանը»,-եզրափակեց Սիրանուշ Դվոյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին զգուշացրել է Ֆրանսիայում անկարգությունների մասինՔՊ-ն սկսում է Եկեղեցու գործունեության լայնածավալ քննություն․ ինչ հարցեր է ուսումնասիրելու հանձնաժողովը1945 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ում զինվորականին գնդակահարելու ենԻսպանիան չորրորդ անգամ երկարաձգել է սահմանային վերահսկողությունը իտալացի զբոսաշրջիկների համարԹուրքիա և Իրան՝ նոր օրակարգով, «Նաիրիտին»՝ ռուսական առաջարկ․ ի՞նչ է փոխվումՍահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ինքնաբերաբար շարժված «MAZ»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն, ապա բախվել մեքենային․տղամարդը մահացել է«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ԱԺ-ում անընդհատ սադրում է վատ իրավիճակներ. Ռուբինյան Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքինԴանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել էԻսպանիան լուծարել է խորհրդարանը և հայտարարել արտահերթ ընտրությունների մասինԴատարանը արդարացրեց Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության մեղադրանքով գործովՀայաստանում քննարկվել է «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի՝ էլեկտրացանցին միացման հարցը Ընդդիմությունը շահագրգռված չէ իրենց հանցակիցների գործողությունների բացահայտմամբ. ՌուբինյանՍաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել էՓաշինյան․ «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի ռազմավարական պատկերացումն էԹուրքիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան. Կիևը ստիպված է լինելու «վճարել»․ ՊեսկովՀութիները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահական խորհրդի ղեկավարի տունըՊետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալիք է, թե մոլորվել էԱմերիկացիներին խոստացել են աշխատավարձի բարձրացում Իրանի հետ հակամարտության ավարտից հետոԵթե ես կողմնապահություն անեի, ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր.ՌուբինյանԱԺ-ում «Ուժեղ Հայաստան»-ի որոշ պատգամավորների օգնականների նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիԹրամփը վստահ է, որ NYT թերթը մոտ ապագայում կփակվի«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. ԽաչատրյանՀութիները հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ռիադի օդանավակայանին և Saudi Aramco նավթավերամշակման գործարանին#ՈՒՂԻՂ. Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ծեծկռտուքից հետո պատասխանում է լրագրողների հարցերինԻսպանիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումներիTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԲեսենթը նշել է, որ ԱՄՆ-ը ստիպված է եղել ընկերություններին վերադարձնել 180 միլիարդ դոլարի մաքսատուրքերԱդրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. ՎարդեւանյանՎան Գոգի մեկ կտավը՝ $180 մլն․ Նյու Յորքում աճուրդի կհանվի $450 մլն գնահատվող հավաքածուԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԳագիկ Ծառուկյանի քրեական գործը դատարանում է․ այն մակագրվել է դատավոր Մանվել ՇահվերդյանինԱլեն Սիմոնյանը՝ սփյուռքահայերին․ «Լեզուներդ կարճ պահեք, հեռու մնացեք մեր երկրի քաղաքականությունից»Լիտվան հայտարարել է ԱՄՆ ռազմական բազա մշտական ​​տեղակայելու իր պատրաստակամության մասինՇաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում.Նարեկ Կարապետյան Պապիկյանի հրաժարականի կարիք չկա.ընդդիմության ձեւավորած հանձնաժողովին չենք մասնակցի. ՔՊԵկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասահմանադրական է, դատվելու եք․ ԳրիգորյանԱՄՆ-ը անցկացրել է HACM հիպերձայնային հրթիռի առաջին թռիչքային փորձարկումը Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համարՀայաստանում կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի ուշ հայտնաբերման դեպքերի թիվը․ ԱՆ«Չի ձգում այդ մարդը, փոխեք․ ինքն էլ գիտի, որ չի ձգում»․ Նարեկ Կարապետյանը՝ Պապիկյանի մասինՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտներիԱռուշ Առուշանյան․ «Ձեր գյուղ հարազատներին ամաչելով չհրավիրեք, այլ հպարտությամբ ցույց տաք ասֆալտապատ փողոցներն ու մաքուր գյուղը»Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ Եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը սկսելու է կարոտել Ալեն Սիմոնյանին. ՎարդանյանԵթովպիան ձգտելու է ապահովել հուսալի մուտք դեպի Կարմիր ծով «Ղալումյանը արագ մեր կողմ վազեց, ռեպլիկ հնչեց».ԱԺ-ում թեժ կռիվ է եղելԳեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելԹրամփը կարծում է, որ Իրանը կապ ունի Flydubai-ի չվերթի հետ կապված միջադեպի հետ
Ամենադիտված